Ամերիկյան կինոակադեմիան կարգապահական քննություն է սկսել Ուիլ Սմիթի նկատմամբ

09:13   31 մարտի, 2022

Կինոարվեստների ամերիկյան ամադեմիան կարգապահական քննություն է սկսել դերասան Ուիլ Սմիթի նկատմամբ, որը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Այս մասին աստված է կինոակադեմիայի տարածած հայտարարության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Կառավարիչների միությունն այսօր կարգապահական քննություն է սկսել Սմիթի նկատմամբ վարքագծի նորմերը խախտելու պատճատով»,- նշված է փաստաթղթում։ Դրանում ասվում է, որ Սմիթն «անտեղի ֆիզիկական կոնտակտ է սկսել, վիրավորական ու սպառնալից վարքագիծ դրսեւորել, ինչպես նաեւ խախտել կիոնակադեմիայի հիմնական սկզբունքները»։   

Կազմակերպությունը ներողություն է խնդրել անձամբ Քրիս Ռոքից, ինչպես նաեւ հանդիսատեսից։ Ըստ հայտարարության՝ կազմակերպիչները Սմիթին խնդրել են լքել «Dolby» թատրոնի դահլիճը, ուր անցկացվում էր մրցանակների հանձնման արարողությունը, սակայն «նա հրաժարվել է» անել դա։

«CNN» հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ ապրիլի 18-ին նշանակված է կինեմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի կառավարիչների միության նիստ, որի ընթացքում կարող են միջոցառումներ ձեռնարկվել Ուիլ Սմիթի նկատմամբ։ Մասնավորապես, կարող է սառեցվել կամ չեղարկվել նրա անդամությունը կինոակադեմիային, ինչպես նաեւ կարող են կիրառվել այլ սանկցիաներ։

Լուսանկարը՝ Chris Pizzello/The Associated Press



© NEWS.am STYLE