15:45 31 մարտի, 2022Դերասան Մկրտիչ Արզումանյանը միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին։

Նոր հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում դերասանը դիմել է հետեւորդներին․ «Ժպտացեք նույնիսկ ամենածանր պահերին»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել Արզումանյանին։

Օրեր առաջ դերասանի հրապարակումը եղանակային պայմանների մասին էր։ Կադրերում դերասանն իր մարմնավորած հերոսներից մեկի կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Քիչ մնաց, դիմացեք, ժողովուրդ ջան»։