«Իրականում Մարտը հայուհու է ընտրել». Մարտ Բաբայանի պրոդյուսերը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը

14:28   7 նոյեմբերի, 2013

Երգիչ եւ կոմպոզիտոր Մարտ Բաբայանը որպես կին ադրբեջանուհու է ընտրել: Հայկական ԶԼՄ-ներում այս տեղեկությունը տարածվեց ան բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Մարտի մասնակցությամբ ռուսական «Давай поженимся» («Արի ամուսնանանք») հաղորդման տեսագրությունը: Մարտը, իբր, երեք թեկնածուներից ընտրել է հենց Ադրբեջանի ներկայացուցչին: Իրականում այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Մեկնաբանություններ ստանալու համար NEWS.am STYLE-ը դիմեց երգչի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանին:

 

«Դե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել նման տեղեկությունը: Հասկանում եմ, որ լրագրողները թեմա են փնտրում, որպեսզի գրեն եւ իրենց գովազդեն: Միայն թե շատերը չեն հասկանում, որ խաղում են Արտիստի անվան հետ եւ շատ են ցածրանում:

Նախ՝ այդ աղջկա հայրը հրեա է, մայրը՝ Բաքվի հայ: Նա ազգությամբ ադրբեջանուհի չէ: Երկրորդ՝ դա ռուսական Առաջին ալիքի շոուն է եւ իրական կյանքի հետ ոչ մի կապ չունի»:



© NEWS.am STYLE