«Ջոկերի» սիքվելի արտադրությունը ձգձգվում է

22:11   31 մարտի, 2022

«Ջոկեր» ֆիլմի երկրորդ մասի արտադրությունը ձգձգվում է, հայտնում է ComicBook-ը։

Հաղորդվում է, որ հնարավոր ուշացման պատճառը կարող էր լինել ռեժիսոր Թեդ Ֆիլիպսի ֆիլմի նախնական սցենարի բացակայությունը։ Միայն թե նկարահանման պրոցեսի մեկնարկը, որը ծրագրված է 2023թ․-ի սկզբին, առայժմ չի հետաձգվել։

Ջոկերի մասին առաջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019թ․-ին։ Ժապավենում գլխավոր դերը կատարել է Հոաքին Ֆենիքսը։

Աղբյուրը՝ Regnum



© NEWS.am STYLE