«Սիրահարվել». «Ամենակարող երգիչ» նախագծի հաղթող Տաթեւ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել

16:21   31 մարտի, 2022

Երգչուհի Տաթեւ Ասատրյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրահարվել» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբոլցյանը, որը հանդիսանում է նաեւ երգչուհու պրոդյուսերը: Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում:

«Գարունը սեր է բերում, սիրո մասին երգերը միշտ գարնանն են ծնվում, այս երգով ուզում եմ փոխանցել իմ սերը իմ արվեստը գնահատողներին, թող սիրող սրտերը գտնեն իրար նաեւ իմ երգերի ներքո»,-անդրադառնալով իր նոր աշխատանքին՝ նշում է Տաթեւը:

277009132_347023157374952_6046194784487966288_n.jpg (180 KB)

Նարեկ Ստամբոլցյանի խոսքով՝ Սփյուռքում երգչուհու մեծ պահանջարկը պայմանավորված է նրա երգացանկում գերակշռող հայրենասիրական ու ժողովրդական երգերով.

276014926_677838150193443_8044044740600607223_n.jpg (109 KB)

«Տաթեւի հետ ծանոթացել ենք «Երգի պետական թատրոնում» 2015 թվականին, հետագայում հասկացանք, որ հաջողված դուետ ենք՝ նա լավ երգում է, իսկ իմ ուժեղ կողմը պրոդյուսինգն է: Այսպես սիրելի մասնագիտությունը դարձավ համատեղ աշխատանք: Միասին շատ ենք լինում հյուրախաղերով սփյուռքի հայաշատ քաղաքներում»:

276076595_5267018249986513_6342943201254503474_n.jpg (174 KB)

277187698_1054613515117861_1113044813188391924_n.jpg (99 KB)

Հավելենք, որ Տաթեւ Ասատրյանը հայ լսարանին ծանոթ է 2016 թ-ին «Ամենակարող երգիչ» նախագծում իր մասնակցությունից, որտեղ ճանաչվել է հաղթող:

277085583_299070682351473_5606428552944759824_n.jpg (197 KB)

277563419_767700877543026_8076743673770538779_n.jpg (252 KB)



© NEWS.am STYLE