«Թող գրողի ծոցը գնա»․ Բեյոնսեն «գողացե՞լ» է «Լյուբե» խմբի երգը

18:02   31 մարտի, 2022

«Օսկար» մրցանակաբաշխության արարողության ընթացքում երգչուհի Բեյոնսեն կատարել է «Be Alive» երգը, որը հնչել է «Ռիչարդ արքա» ֆիլմում։ Ուշադիր ռուսները երգում ծանոթ նոտաներ են լսել․ այն նման էր «Լյուբե» խմբի «Ты неси меня, река» երգին։ Ոչ ոք այդպես էլ չի հասկացել, թե ինչպես կարող է նման համընկնում տեղի ունենալ, սակայն R'n'B-ի թագուհուն մեղադրել են ռուսական խմբի ստեղծագործության գրագողության մեջ։

Super-ը կապ է հաստատել Նիկոլայ Ռաստորգուեւի հետ։ Արտիստը հայտարարել է, որ շատ ավելի կարեւոր գործեր ունի, քան «ինչ-ոչ Բեյոնսեի հետ վեճի մեջ մտնելը»։ Միայն թե «Լյուբե» խմբի առաջնորդը դեմ չէ փոխհատուցում ստանալ մոտիվի օգտագործման համար, սակայն չի ցանկանում դատական հայց ներկայացնել։

«Ես լսել եմ, ինձ ուղարկել են նախերգը, նման է։ Չգիտեմ՝ արդյոք նա կասկածներ ունի՞ «Լյուբե» խմբի գոյության մասին «հեռավոր, ձյունառատ եւ ագրեսիվ Ռուսաստանում»։ Բայց նա հեղինակներ ունի․ որոնք կարող էին ինչ-որ կերպ նպաստել, բացառված չէ։ Ես հասկանում եմ, որ դա լավ PR է։ Սակայն հիմա մեր երկիրն առավել կարեւոր գործեր ունի, ինչպես եւ մենք, քան ինչ-որ Բեյոնսեի հետ առճակատումը։ Թող գրողի ծոցը գնա »,- ասել է նա։



© NEWS.am STYLE