Առավոտյան սովորություններ, որոնք կօգնեն ձեզ առանց ջանքերի նիհարել

18:17   17 ապրիլի, 2022

Ավելի շատ ջուր խմեք

Նույնիսկ, եթե զգում եք, որ բավականաչափ ջուր եք խմում, այնուամենայնիվ պետք է ավելացնեք դրա քանակը: Եթե ​​նախաճաշից առաջ մեկ-երկու բաժակ խմեք, ապա նիհարելու գործընթացը կսկսվի առավոտից։ Ջուրը նվազեցնում է ախորժակը եւ ավելացնում այրված կալորիաների քանակը։

Սկսեք կշռվել

Եթե ​​դեռ չեք արել, հիմա ժամանակն է սկսել: Ամեն առավոտ կշեռքի վրա ոտք դնելը մոտիվացիան եւ ինքնատիրապետումը բարձրացնելու վստահ միջոց է: Այս դեպքում դրական արդյունքը կառաջացնի առաջ գնալու ցանկություն, իսկ ավելորդ քաշը կօգնի հրաժարվել բարձր կալորիականությամբ մթերքներից՝ կշեռքի վրա այլ թիվ տեսնելու ցանկությունից։

Սպիտակուցային նախաճաշ

Իհարկե, դուք դեռ պետք է մի փոքր վերանայեք ձեր սննդակարգը, հատկապես, որ նախաճաշը համարվում է օրվա ամենակարեւոր կերակուրը։ Կարեւոր է օրը սկսել այնպես, որ մինչեւ ճաշ լինես կուշտ ու էներգիայով լի։ Այդ հարցում կօգնի «սպիտակուցային» նախաճաշը։ Ձուն, ընկույզը, կաթնաշոռը, հունական յոգուրտը նախաճաշի հիանալի տարբերակներից են:

Պահեք սնունդի ընդունման օրագիր

Եթե ​​չեք կարողանում հիշել, թե ինչ եք կերել օրվա ընթացքում կամ ձեզ թվում է, որ հիշում եք ամեն ինչ, ապա այս հարցում ձեզ կօգնի սննդի օրագիրը։ Հաշվի առեք այն ամենը, ինչ կերել եք, եւ դուք անպայման շատ բան կսովորեք ձեր եւ ձեր սննդակարգի մասին, իսկ ավելորդ բան ուտելու ցանկությունն ինքնին կվերանա:

 

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE