Ինչպես այս գարնանը ոճային կերպով համադրել դենիմը

14:08   3 ապրիլի, 2022

Յուրաքանչյուր սեզոն դիզայներներն ու ոճաբանները հանդես են գալիս մեր սիրելի ջինսերի նոր տարբերակներով։ Մենք մեկտեղել ենք դրանցից մի քանիսը, որպեսզի ոգեշնչենք նոր ու համարձակ աութֆիթերի համար։

Ժամանակակից աշխարհում ո՞վ չի կրում իր սիրելի ջինսերն՝ առավոտյան շտապելով աշխատանքի: Բոլորն են կրում ջինսե հագուստ, դրանք պարզապես անհրաժեշտ են բազային զգեստապահարանի համար։ Առաջարկում ենք զիլ տարբերակներ։

Total դենիմ

04c7f3727e517522f924ae8d6135df91_cropped_666x900.jpg (156 KB)

Կերպարը, որը բաղկացած է միայն դենիմից, կոչվում է նաեւ կանադական սմոքինգ: Այս ոճային տեխնիկային վաղուց տիրապետում է Հոլիվուդում ջինսե հագուստի գլխավոր սիրահար Էնն Հեթուեյին: Մեր հիթ շքերթի երկրորդ շարքում Ջուլյա Ֆոքսն է, որը վարպետորեն համադրում է տաբատները, վերնաշապիկները եւ ջինսե երկարաճիտները։ Իհարկե, մեկ երանգով հագուստի ոճավորումն ավելի լավ տարբերակ է, բայց դուք կարող եք էքսպերիմենտներ անել դենիմի տարբեր երանգների հետ։

Custom-made

16e45a84d2f28328a1ef182714b9cc88_cropped_666x899.jpg (206 KB)

Հին ջինսե բաճկոնը զարդարելու մեկ այլ հետաքրքիր գաղափար․ գունազարդեք, ձեւափոխեք այն։ Ձեր սիրելի ջիինսե հագուստին նոր կյանք հաղորդելու համար տվեք այն երիտասարդ նկարիչներին կամ տաղանդավոր ընկերներին, որոնք նկարելու հակում ունեն։ Կարող եք նաեւ ինքներդ զվարճանալ եւ ձեռագործությամբ զբացվել: Եթե ​​չեք ցանկանում ներկել բաճկոնը, կարող եք զարդարել այն բազմագույն քարերով, կրծքանշաններով, ավելացնել ծոպեր՝ ընդհանուր առմամբ արտահայտեք ձեր բնավորությունը: Այս տարբերակն ունի առնվազն երկու դրական կողմ՝ նախ արտ-թերապիան երբեք ոչ ոքի չի վնասել, եւ երկրորդ՝ ջինսե յուրօրինակ բաճկոնը շատ հաճոյախոսություններ կհավաքի։ Արժե փորձել:

Նեոնային երանգներ

a43229429879bc97763b62a3b0a32731_cropped_666x900.jpg (136 KB)

Ջինսերն իդեալական միջոց են բարդ պրինտերն ու կտորները «թուլացնելու» համար։ Դրանք ընտրելով դուք չեք սխալվի։ Եթե ​​Ձեր հոգին տոն է ցանկանում, ապա փորձեք միանգամից համադրել նեոնային գույները, բայց, իհարկե, դենիմի ֆոնին։ Այդ դեպքում հանդերձանքը կստացվի գունեղ եւ ոչ ծանրաբեռնված:

Կոմբինեզոններ

27a61a459af99833a78b3334c224d97b_cropped_666x901.jpg (154 KB)

Դժվար չէ կրկնել Էլզա Հոսկի կերպարները։ Գեղեցկուհի մոդելը նախընտրում է մինիմալիզմը, բայց հենց կազմվածքին համապատասխան։ Պարզապես նայեք այս շքեղ կոմբինեզոնին. չնայած համեմատաբար պարզ կտորին, այն ընդգծում է իրանն ու լավ ձեւվածքի շնորհիվ երկարացնում է Էլզայի ոտքերը։ Ինչն է մեզ ոգեշնչում կատարել նույն գնումը. բազմակողմանի եւ գործնական ջինսե կոմբինեզոնը ձեզ հուսախաբ չի անի, իսկ այս գարնանն այն նաեւ հատկապես թրենդային տեսք կունենա:

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Getty Images, սոց․ ցանցեր



© NEWS.am STYLE