Հիվանդության պատճառով հետ են կանչել Բրյուս Ուիլիսի «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը

13:09   1 ապրիլի, 2022

«Ոսկե ազնվամորի» հակամրցանակի կազմակերպիչները հետ են կանչել Բրյուս Ուիլիսի մրցանակները․ օրեր առաջ հայտնի է դարձել դերասանի հիվանդության մասին, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Կազմակերպիչները համարել են, որ եթե հիվանդությունն ազդում է որոշումների կամ դերասանի աշխատանքի որակի վրա, ապա նրան հակամրցանակ հանձնելն անընդունելի է։

Ավելի վաղ Ուիլիսը «Ոսկե ազնվամորի» մրցանակ է ստացել ութ նախագծում նկարահանումների համար։ Հակամրցանակի կազմակերպիչներն անհաջող էին համարել բոլոր ժապավենները, որոնցում դերասանը նկարահանվել էր նախորդ տարի։

Մարտի 30-ին Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել է, որ նա ավարտում է կարիերան։ Հարազատները պատմել էին, որ 67-ամյա դերասանի մոտ աֆազիա է ախտորոշվել, որը հանգեցնում է խոսքի հետ կապված խնդիրների։ Հիվանդությունն ազդում է նաեւ կարդալու, գրելու եւ մյուսների խոսքը հասկանալու կարողության վրա։

Աղբյուրը՝ Rev.tv

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE