Ջիմ Քերին անսպասելիորեն հայտարարել է, որ հեռանում է կինոյից

12:00   1 ապրիլի, 2022

Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերին թողնում է դերասանական կարիերան։ Արտիստն այդ մասին անսպասելիորեն հայտարարել է հարցարույցի ընթացքում, որը նվիրված էր «Սոնիկը կինոյում 2» ֆիլմի թողարկմանը․ հարցազրույցի մի հատված հրապարակվել է YouTube-յան Access ալիքում։

«Ես հեռանում եմ։ Ամենայն հավանականությամբ, այո»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյոք նա չէր ցանականար խաղալ երգչուհի Դոլի Փարթոնի մասին պատմող կենսագրական ֆիլմում, պատասխանել է Քերին։ 

Դերասանն ընդգծել է, որ կարող է հրաժարվել կինոյից հեռանալու ծրագրերից, եթե «հրեշտակներն ինչ-որ սցենար բերեն, որը գրված է ոսկե թանաքով, որը շատ կարեւոր կլինի մարդկանց համար»։ «Հնարավոր է՝ դրան համաձայնեմ։ Բայց ես, վստահորեն, դադար եմ վերցնում»,- նշել է Քերին։

«Ես շատ եմ գնահատում իմ լուռ կյանքը, սիրում են նկարել։ Եվ շատ եմ գնահատում իմ հոգեւոր կյանքը։ Հնարավոր է՝ դա երբեք չլսեք այլ հայտնի մարդու շուրթերից, բայց ես բավականաչափ ունեմ։ Ես բավական շատ բան եմ արել։ Հերիք է»,- ասել է արտիստը։

60-ամյա Ջիմ Քերին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Դիմակ», «Ընդմկիշտ Բեթմեն», «Էյս Վենտուրա. Ընտանի կենդանիների խուզարկուն», «Ամենակարող Բրյուսը», «Ստախոս, ստախոս», «Թրումանի շոու», «Մարդը լունի վրա», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում»։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ VireImage



© NEWS.am STYLE