Լրագրողները բացահայտել են Դեմի Մուրի սիրելիի ինքնությունը․ նա կրկին երիտասարդ է դերասանուհուց

14:16   1 ապրիլի, 2022

Հոլիվուդի աստղ Դեմի Մուրը՝ դերասան Բրյուս Ուիլիսի նախկին կինը, գաղտնի հանդիպում է հայտնի rեստորատոր եւ շեֆ-խոհարար Դենիել Համի հետ։ Կինոաստղի սիրելիի ինքնությունն աղբյուրին բացահայտել է Page Six-ի աղբյուրը։

Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ Մուրի եւ Համի հարաբերությունները շարունակում են արդեն մի քանի ամիս։ «Դենիելը շատ է աշխատում իր «Eleven Madison Park» ռեստորանում, սական Դեմին հաճախ է այնտեղ գնում ռոմանտիկ ընթրիքների»,- հայտնել է աղբյուրը։

demi-moore-daniel-humm.jpg (235 KB)

Մարտի 30-ին Դեմին սոցիալական ցանցերում հայտնել է, որ իր նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, ավարտում է կարիերան։ Արտիստի հարազատների հայտարարության մեջ նշվում է, որ նրա մոտ աֆազիա է ախտորոշվել, որը խոսքի խնդիրների է հանգեցնում։ Հիվանդությունն ազդում է նաեւ կարդալու, գրելու, մյուսների խոսքը հասկանալու կարողության վրա։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ Ramona Rosales for The New York Times, Shutterstock, Getty Images



© NEWS.am STYLE