16:21 1 ապրիլի, 2022Դերասանուհի Մերի Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր դասական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Մերին ոճային զգեստ է կրում, որը համադրել է կանաչ պիջակի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու Մերիին դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ»։

Օրեր առաջ հրապարակված ֆոտոշարքի համար Մերին սպիտակ տոպ էր կրում, սեւ տաբատ, կաշվե բաճկոն։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Հրաշք», «գեղեցկուհի»,- մեկնաբանություններում գրել էին Մերիի հետեւորդները։