Մասնագետի խորհուրդները. ինչպես ճիշտ ներկել մազերը

21:26   7 նոյեմբերի, 2013

Հայ կանանց 80 տոկոսը չի հաճախում գեղեցկության սրահներ եւ նախընտրում է մազերը ներկել տանը, թեեւ հաճախ այդ հանգեցնում է տխուր հետեւանքների: Ոչ բոլորն են կարողանում գրագետ ներկել մազերը: Այդ պատճառով NEWS.am STYLE-ը խորհուրդներ ստանալու նպատակով դիմեց մասնագետի օգնությանը: Մանրամասներ է ներկայացնում վարսահարդար Հասմիկ Մովսիսյանը:

«Որպեսզի ներկը հարթ նստի, իսկ մազերի շերտերն ինչպես հարկն է փայլեն, հիշեք գրագետ ներկելու կանոնները:

1. Եթե մազերը վնասված են, ներկը շուտ է թափվում, իսկ մազերը խամրած գույն են ունենում: Մազերը վերականգնելու եւ դրանց ավելի հարթ տեսք հաղորդելու համար ներկելուց մեկ շաբաթ առաջ դիմակներ գործածեք:

2. Ներկն ավելի լավ նստում է նախորդ օրը լվացած մազերին. այսինքն՝ ո՛չ շատ մաքուր, ո՛չ էլ շատ կեղտոտ:

3. Եթե մազերի երկարությունը 20 սանտիմետրից ավելին է, ուրեմն երկու տուփ ներկ օգտագործեք:

4. Անփոխարինելի իր է պրոֆեսիոնալ գլխարկը: Այն պահպանում է ջերմությունը, իսկ դա նշանակում է, որ մազերը ներկվում են նախատեսված ժամանակից ոչ շուտ եւ ոչ էլ ուշ: Այն ձեր լոգարանն ու ճակատը կպաշտպանի նաեւ ներկի բծերից:

5. Սկզբում ներկեք մազարմատները՝ աստիճանաբար իջնելով դեպի ծայրերը: Մազերի ծայրերն ամենախոցելին են, այդ պատճառով էլ թույլ են եւ չոր: Դրանք վայրկենապես ներկվում են: Մազերի ծայրերը ներկեք ամենավերջում»:



© NEWS.am STYLE