Արքայազն Էնդրյուն կրկին սկանդալի կենտրոնում է․ այն կապված է թուրք միլիոնատեր կնոջ հետ

16:31   1 ապրիլի, 2022

Վերջերս արքայազն Էնդրյուն վերջնականապես ազատվել էր դատական քննությունից, որը վերաբերում էր Վիրջինիա Ռոբերտսի բռնաբարության մեղադրանքներին։ Յորքի արքայազնը նրա հետ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերել։ Ասում են՝ նա ստիպված է եղել պատկառելի գումար վճարել, որ կինը հրաժարվի մեղադրանքներից, հայտնում է Grazia-ն։ 

Օրերս Daily Mail-ի լրագրողները պարզել են, որ արքայազնը կապված է հերթական սկանդալի հետ։ Միայն թե այս անգամ նրան ուղղակիորեն չեն մեղադրում։ Թուրք 77-ամյա գործարար Նեբահաթ Իսբիլենը պնդում է, որ ոմն գործարար իրենից խաբեության միջոցով 750 հազար ֆունտ ստերլինգ է շորթել։ Խաբեբան խոստացել է, որ գումարը կփոխացի արքայազն Էնդրյուին, որ նա օգնի կնոջն անձնագիր ստանալու հարցում, քանի որ նա Թուրքիայիում քաղաքական հետապնդման է ենթարկվել։

Հետաքրքրական է, որ Նեբահաթը պահանջված գումարը փոխանցել է Էնդրյուի հաշվեհամարին, սակայն ընդամենը մի քանի օր անց այն վերադարձվել է։ Այդ ժամանակ էլ գործարարը կասկածել է, որ մարդը, որին ինքը վստահել է ներկայացնել իր իրավաբանական եւ ֆինանսական շահերը Մեծ Բրիտանիայում, ազնիվ չէ։ Մինչդատական քննությունը շարունակում է մինչ այսօր։ Հայտնի չէ՝ արդյոք Յորքի դուքսին որպես վկա կհրավիրե՞ն, թե՞ ոչ։

Լուսանկարը՝ Reuters



© NEWS.am STYLE