«Խենթություն է»․ Քիմ Քարդաշյանը՝ Դեւիդսոնի հետ սիրավեպի եւ Ուեսթից բաժանվելու մասին

18:06   1 ապրիլի, 2022

Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը խոսել է նոր սիրելիի՝ Փիթ Դեւիդսոնի հետ հարաբերությունների եւ նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից բաժանվելու մասին։ Գործարարը խոստովանել է, որ չէր սպասում, որ ամեն ինչ այսպես կստացվի։

Քիմը հարցերի է պատասխանել «ABC» հեռուստաալիքի եթերում Քարդաշյան ընտանիքի կյանքի մասին պատմող նոր իրապատում-շոուի թողարկմանն ընդառաջ։ Աստղը վստահեցրել է, որ հանդիսատեսի համար հասկանալի կդառնան Քանյեից բաժանման պատճառները, որը եւս կհայտնվի նոր հաղորդման ընթացքում։ Նախկին ամուսինները վերջին տարվա ընթացքում հաճախ են վեճեր ունեցել, սակայն Քիմը հույս ունի, որ հիմա իրենք վերապես միմյանց հարգանքով կվերաբերվեն։

Քարդաշյանը հաղորդավարին հայտնել է, որ իր համար բարդ է իրապատում-շոուում նկարահանվելը, թեեւ ամբողջ աշխարհը սիրում է իր շոուն։ «Դժվար է ապրել տեսախցիկի առաջ, հետո ասել, որ գաղտնիություն ես ուզում։ Ես մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ, որ շատ բաներ, որոնք չէի ցանկանում ցուցադրական դարձել, հասանելի են բոլորին։ Ես շատ երկար պետք է աշխատեմ՝ մյուսների հարգանքին արժանանալու համար»,- ասել է Քիմը։

Հաղորդավարը Քարդաշյանին հարցրել է նաեւ նրա ու Փիթ Դեւիդսոնի սիրավեպի մասին։ Մոդելը որոշել է, որ կատակերգուն իր իրապատում-շոուում չի հայտնվի, քանի որ իրենց հարաբերություններում ամեն ինչ «չափազանց վայրի» է։ «Ես նույնիսկ չեմ կարող մի բառով նկարագրել այն, ինչ մեր միջեւ է։ Դա խենթություն է, այո։ Ինձ շատ է դուրս գալիս նրա կողքին լինել, սակայն ես չեմ պատկերացնում, թե ով կհավատար, որ դա իրապատում-շոու է եւ ոչ թե սիքթոմ»,- պատմել է Քարդաշյանը։

Լուսանկարները՝ Getty Images 

Աղբյուրը՝ Cosmo

։



© NEWS.am STYLE