A$AP Rocky-ն դավաճանել է Ռիհաննային. ինչպես է արձագանքել հղի երգչուհին

11:16   2 ապրիլի, 2022

Ռիհաննան եւ A$AP Rocky-ն միասին են արդեն երկու տարի։ Այժմ սիրահարները սպասում են իրենց առաջնեկին եւ, ինչպես վստահեցնում են շատ լրագրողներ, ամենայն լրջությամբ պատրաստվում են հարսանիքին։ Չնայած այն հանգամանքին, որ արտաքինից նրանց հարաբերությունները իդեալական են թվում, իրականությունը հեռու է այս առասպելական պատկերից։ Օրերս արտասահմանյան մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ երգչուհու նշանածը նրան դավաճանել է մեկ այլ հայտնի արտիստուհու հետ։ Եվ դուք երբեք չեք գուշակի, թե ում հետ:

Այս տարվա մարտին երկրպագուները նկատել էին, որ Ռիհաննան սոցցանցերում չի հետեւում  Megan Thee Stallion-ին (Մեգան Ջովոն Ռութ Փիթ): Ավելին, բարբադոսցի երգչուհին իր Savage & Fenty ներքնազգեստի ապրանքանիշի էջից հեռացրել է իր գործընկերոջ նկարների մեծ մասը, չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականին Մեգանը դարձել է դրա ամբասադորը։

Միաժամանակ, Ռիրին, ըստ լրագրողների, չի պատրաստվում բաժանվել իրեն դավաճանած տղամարդուց։ Ոչ վաղ անցյալում համացանցում եւս մեկ անգամ հայտնվեցին հայտնիների նշանադրության մասին տեղեկությունները. Արտիստուհուն ավելի հաճախ են նկատում նշանադրության մատանիով։ Համացանցի օգտատերերը ենթադրել են, որ այս կերպ մեղավոր ռեփերը փորձել է ներողություն խնդրել իր ապագա երեխայի մորից։

Աղբյուրը՝ GraziaMagazine

Լուսանկարները՝ Shutterstock, Gettyimages



© NEWS.am STYLE