Red Hot Chili Peppers խումբն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

12:07   2 ապրիլի, 2022

Հոլիվուդի «Փառքի ծառուղում» Red Hot Chili Peppers խմբին աստղ է շնորհվել, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

«Red Hot Chili Peppers-ի օրը Հոլիվուդում: Փառքի ծառուղի»,- գրել են կազմակերպիչները Twitter-ում։

Variety-ի փոխանցմամբ՝ խումբն ուրբաթ օրը կթողարկի իր նոր՝ Unlimited Love ալբոմը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկավառակի գործադիր պրոդյուսերը կրկին կլինի Ռիկ Ռուբինը։ Երաժիշտները նրա հետ համագործակցում են 1990-ականներից։ Նա Red Hot Chili Peppers-ի բոլոր ստուդիական ձայնագրությունների պրոդյուսերն է, բացառությամբ The Getaway-ի:

Աղբյուրը՝ РИАНовости

Լուսանկարը՝ REUTERS/Mario Anzuoni

 



© NEWS.am STYLE