«Մարդը փորձում է պահպանել այն ամենը, ինչը տրված է եւ փորձում է ազատվել այն ամենից, ինչը տրված է ունենալ, բայց իրենը չէ...»․ Քրիստինա Կարապետյան

14:52   2 ապրիլի, 2022

Դերասանուհի Քրիստինա Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական ու սպորտային կերպարը։

277781017_397324058900620_6862834530495940114_n.jpg (101 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում երիտասարդ դերասանուհին կրում է ջինսե տաբատ, բլուզ։ Նրա գանգուր մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

«Մարդը փորձում է պահպանել այն ամենը ինչը տրված է ունենալ, և փորձում է ազատվել այն ամենից ինչը տրված է ունենալ, բայց իրենը չէ...

Պատահում է նաև, որ կորցնում է այն ամենը, ինչը տրված է ունենալ, իրենն է, բայց մարդը պատրաստ չէ... այս դեպքում կարևորը ճիշտ դասեր վերցնելն է..

Եվ լինում է նաև, որ չի կարողանում բաց թողնել այն ամենը, ինչը տրված է ունենալ բայց իրենը չէ.. այս դեպքում կարևորը համարձակությունն է...

Չկան կորուստներ առանց ձեռքբերումների, և չկան ձեռքբերումներ առանց կորուստների.. դրանք երբեմն անտեսանելի են...», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE