16:41 2 ապրիլի, 2022Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երգչուհին կրում է ուսը բաց, սեւ գույնի բլուզ։ Նրա մազերն արձակված են, առանց շպարի է։ Իսկ երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները․ ժամացույց, վզնոց։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կանաչ շորտ էր կրում ու սեւ շապիկ, որոնք համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Հռիփսիմեն արձակել էր մազերն ու գլխարկ էր կրում։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Դուբայում։