ԶԼՄ. արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստվում են երրորդ անգամ ծնողներ դառնալ

10:12   3 ապրիլի, 2022

Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պատրաստվում են երրորդ անգամ ծնող դառնալ։

Ըստ Blind Gossip-ի՝ Մեգան Մարքլը երկար ժամանակ փորձում էր հղիանալ, սակայն բոլոր փորձերը մինչ այժմ անհաջող են եղել։ Որոշ աղբյուրներ խոստովանել են, որ զույգը լրջորեն մտածում է դիմել փոխնակ մոր օգնությանը։

Հարին ու Մեգանն արդեն որոշել են երեխայի անունը։ Եթե ​​որդի ծնվի, նրան կկոչեն Հարիի հոր եւ եղբոր անունով։ Հուսով ենք, որ գոնե դա կօգնի թագավորական ընտանիքի անդամներին աղմկահարույց սկանդալներից հետո բարելավել հարաբերությունները։

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE