Քանյե Ուեսթը սկսել է զբաղվել հոգեկան առողջությամբ․ նա սկսել է հերթական բուժումը

12:03   3 ապրիլի, 2022

Կարծես թե Քանյե Ուեսթը լրջորեն վախենում է իր հոգեկան առողջության համա: Ըստ աղբյուրների՝ ռեփերը գնացել է բուժման։

Page Six-ի ինսայդերները հայտնում են, որ Ye-ն Քիմին խոստացել է այլեւս չհարձակվել նրա եւ Փիթ Դեւիդսոնի վրա սոցիալական ցանցերում: «Հանուն երեխաների՝ Քանյեն Քիմին խոստացել է, որ նա այլեւս որեւէ հրապարակային ելույթ կամ բորբոքված հայտարարություններ չի անի սոցիալական ցանցերում ու կգնա ինչ-որ տեղ՝ իր հոգեկան խանգարման հետ կապված օգնություն ստանալու համար», - ասել է աղբյուրը:

Իր հերթին, ռեփերի ներկայացուցիչը Page Six-ին ասել է, որ ռեփերն այժմ կենտրոնացած է երեխաների դաստիարակության վրա: «Ներկայումս Յեն զբաղվում է միայն Քիմի հետ իրենց գեղեցիկ երեխաների դաստիարակությամբ», - հավելել է նա։

 

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE