«Մինչդեռ իմ սրտի քաղաքում արեւ է, մենք այստեղ «վայելում» ենք գարնանային խենթ ու խելառ եղանակը»․ Սուսաննան Պետրոսյանի լուսանկարը ձյունառատ Մոսկվայից

14:46   3 ապրիլի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ձմեռային կերպարում է։

277689219_1046400942613178_5739849313449048636_n.jpg (312 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերն արվել են Մոսկվա քաղաքում։ Այս մասին իմանում ենք հրապարակմանը կից արված նշումից։ Երիտասարդ մայրիկը կերպարանք է ընդունել ձյունածածկ եղեւնու ֆոնին։ Նա կրում է սպիտակ գույնի սպորտային հագուստ, սեւ վերնազգեստ, տաք գլխարկ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։

«Մինչդեռ իմ սրտի քաղաքում արեւ է մենք այստեղ «վայելում» ենք գարնանային խենթ ու խելառ եղանակը։ Իսկ դուք ամառն եք սիրում, թէ ձմեռը», - մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Սուսաննա Պետրոսյան.jpg (248 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սուսաննան բաց գույնի բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նուրբ շպարով էր։ «Ուր էլ գնամ, ուր էլ մնամ, քեզ եմ հավիտյան սիրում, Երեւա՛ն»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE