Ապրիլի պրեմիերաները. արժե այցելել կինոթատրոն

17:07   3 ապրիլի, 2022

«Մորբիուս»

Морбиус.jpg (78 KB)

Մայքլ Մորբիուսը մանկուց տառապել է արյան հազվագյուտ հիվանդությամբ և իր ողջ չափահաս կյանքը նվիրել է այդ հիվանդության բուժումը գտնելուն։ Եվ ահա Մայքլը հնարավոր փրկությունը տեսնում է չղջիկների արյան մեջ և դիմում է ռիսկային փորձարկման։ Փորձն անսպասելի արձագանք է առաջացնում. կապի մեջ մտնելով հիվանդ բջիջների հետ՝ փոխվում է Մորբիուսի մարմինը՝ վերածելով նրան արյունարբու հրեշի։

Պրեմիերան ապրիլի 1-ին է:

«Ֆանտաստիկ գազաններ: Դամբլդորի գաղտնիքները»

Фантастические твари.jpg (110 KB)

Պրոֆեսոր Ալբուս Դամբլդորը իմանում է, որ հզոր մութ կախարդ Գելերտ Գրինդելվալդը ցանկանում է տիրել աշխարհին։ Դամբլդորը խնդրում է Նյուտ Սկամանդերին գլխավորել ականավոր կախարդների և մեկ խիզախ մագլի թիմը, ովքեր գնում են աներևակայելի վտանգավոր արկածների և պայքարում են Գրինդելվալդի կողմնակիցների դեմ, որոնց թիվը գնալով ավելանում է։ Բայց այս առաքելության մեջ ի՞նչ դեր է պատրաստվել հենց Դամբլդորի համար:

Պրեմիերան ապրիլի 15-ին է:

«Հսկայական տաղանդի անտանելի ծանրությունը»

Невыносимая тяжесть.jpg (148 KB)

Նիկոլաս Քեյջի դերասանական կարիերան անկում է ապրում։

Փորձելով գումար աշխատել՝ նա համաձայնվում է ներկայանալ մեքսիկացի միլիարդատիրոջ՝ իր մեծ երկրպագուի ծննդյան խնջույքին։ Շուտով Քեյջը ԿՀՎ-ից իմանում է, որ մեծահարուստն իրականում թմրակարտելի ղեկավարն է, ով առևանգել է Մեքսիկայի նախագահի թեկնածուի դստերը։

Դերասանին համոզում են հավաքել անհրաժեշտ տեղեկությունը, սակայն իրավիճակը նկատելիորեն բարդանում է, երբ նարկոբարոնը խնջույքի է բերում Քեյջի դստերն ու նախկին կնոջը։ Այժմ Քեյջը պետք է խաղա իր կյանքի ամենամեծ դերը։

Պրեմիերան ապրիլի 21-ին է:

«Վարյագ»

Варяг.jpg (62 KB)

Արքայազն Ամլետը վրեժ է լուծում իր հոր մարդասպաններից և ցանկանում է  վերադարձնել իրեն պատկանող թագավորությունը:

Պրեմիերան ապրիլի 21-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 

 



© NEWS.am STYLE