Ապրիլյան առցանց պրեմիերաներ. սեանս բազմոցին

16:15   4 ապրիլի, 2022

NEWS.am STYLE-ը ձեզ է ներկայացնում սթրիմինգային ծառայությունների ապրիլյան պրեմիերաները, որոնք դուք չեք տեսնի կինոթատրոններում։

«Ավելի լավ Նեյթ, քան երբեւէ»

Disney+

Better Nate Than Ever.jpg (70 KB)

13-ամյա Նեյթ Ֆոսթերը երազում է դառնալ Բրոդվեյի մեծ աստղ։ «Լիլո և Սթիչ.Մյուզիքլ»-ի լսումների համար  նա իր  լավագույն ընկեր Լիթիի հետ կազմակերպում է համարձակ ճանապարհորդություն դեպի Նյու Յորք:

Պրեմիերան ապրիլի 1-ին է:

«Յակշա: Դաժան մեթոդներ»

NETFLIX

Yaksha.jpg (94 KB)

Հարավային Կորեայի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցը՝ Յակշա ծածկանունով, որը գտնվում է Չինաստանի Շենյան քաղաքում, սկսում է Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյայի որոնման գործողությունը, քանի որ նա անհետ կորած է համարվում։

Պրեմիերան ապրիլի 1-ին է:

«Հին դանակներ»

Amazon Prime Video

All the Old Knives.jpg (65 KB)

Սելիան և Հենրին՝ նախկին գործընկեր-գործակալներն ու սիրեկանները, երկար բաժանումից հետո, թվում է, պատահաբար հանդիպել են Կալիֆորնիայի Կարմել քաղաքում: Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող հարմարավետ ռեստորանում ընթրիքի ժամանակ նրանք վերհիշում են իրենց ռոմանտիկ անցյալը՝ չգիտակցելով, որ յուրաքանչյուրն ունի պատվեր մյուսի համար:

Պրեմիերան ապրիլի 8-ին է:

«Զբոսանքներ երկուսով»

NETFLIX

Ամռանը աշխատասեր ուսանող Օդենը հանդիպում է առեղծվածային Էլիին, ով գիշերային զբոսանքների ժամանակ  օգնում է նրան սուզվել դեռահասության անհոգ կյանքի մեջ:

Պրեմիերան ապրիլի 22-ին է:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE