«Չկա երկարատեւ երջանկություն, այլ միայն երջանկության ակնթարթներ»․ Սաթենիկ Հազարյան (ֆոտո)

16:44   4 ապրիլի, 2022

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Սաթենիկ-Հազարյան.jpg (157 KB)

Դերասանուհին զգացմունքային ֆոտոշարքի համար արտահայտիչ շպար է ընտրել ու արձակել մազերը։ «Չկա երկարատեւ երջանկություն, այլ միայն երջանկության ակնթարթներ»,- հրապարակումը կարճ մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

View this post on Instagram

A post shared by Satenik Hazaryan Official (@satenik.hazaryan)

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին բալագույն լողազգեստ էր կրում, արեւային ակնոց։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ «Արեւի ամեն ճառագայթի հետ ընկերություն եմ անում… Ծովի ամեն կաթիլին ձուլվել եմ ուզում…», - գրել էր նա։



© NEWS.am STYLE