«Ամեն անգամ զարմացնում եք ձեր սքանչելի գեղեցկությամբ»․ VARDA-ի դասական կերպարը

12:48   5 ապրիլի, 2022

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

VARDA-3.jpg (55 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում պարուհին սեւ հագուստ է կրում։ VARDA-ն հավաքել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով վառ շրթներկին։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել պարուհուն․ «Ամեն անգամ զարմացնում եք ձեր սքանչելի գեղեցկությամբ»։

VARDA-2.jpg (200 KB)

Ավելի վաղ VARDA-ն գրառում էր արել իր ծննդյան օրվա առիթով։ «Երեկ 37 տարեկան դարձա։ Եվ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Ես պարզապես ապրում եմ, սիրում ու շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար»,- գրել էր VARDA-ն։

 



© NEWS.am STYLE