Գարնանային․ Հրաչուհի Ութմազյանի լուսանկարը

17:39   4 ապրիլի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Հրաչուհի-Ութմազյան-2.jpg (205 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հրաչուհին բաց գույնի տաբատ է կրում եւ կանաչ հուդի։ Հաղորդավարուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Հրաչուհի.jpg (196 KB)

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին սեւ հագուստ էր կրում։ Հրաչուհին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց։ «Երբ որոշ ընկերներ ընտանիք են դառնում»,- հրապարակումը մակագրել էր նա։

 



© NEWS.am STYLE