Լոնդոնում վերանվանել են Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը․ այժմ այն կրում է «Ուկրաինացի պարուհիներ» անվանումը

14:01   4 ապրիլի, 2022

Լոնդոնի ազգային պատկերասրահն Ուկրաինայում իրավիճակի պատճառով վերանվանել է Էդգար Դեգայի «Ռուս պարուհիներ» նկարը։ Հիմա արդեն այն կրում է «Ուկրաինացի պարուհիներ» անվանումը, հայտնում է The Guardian-ը։

edb4e539f513ced59a22ee295fed82f2.e7b3df8d2521429058af50ff07f8cef7.jpg (40 KB)

«Այս նկարի անվանումը երկար տարիներ բազաթիվ քննարկումների առարկա է եւ լուսաբանվում է գիտական գրականության մեջ, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում իրավիճակի հետ կապված դրան ավելի շատ ուշադրություն է հատկացվում։ Այդ պատճառով մենք պահը հարմար ենք համարել թարմացնելու համար նկարի անվանումը, որ այն ավելի լավ արտացոլի սյուժեն»,- պարբերականը մեջբերել է ազգային պատկերասրահի հայտարարությունը։

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի կտավը պատկերում է պարող աղջիկների, որոնք մազերին դեղին եւ կապույտ գունի ժապավեններ են կապել։



© NEWS.am STYLE