Հայկական ո՞ր սերիալներն եք դիտում. NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման թոփ 5-յակը

21:05   4 ապրիլի, 2022

Հայկական հեռուստաեթերում ամեն տարի ավելանում է սերիալների քանակը, որոնք մեծ մասսայականություն են վայելում հայ հեռուստադիտողների շրջանում: NEWS.am STYLE-ի ինստագրամյան հարցման հերթական թեման, ըստ այդմ, սերիալներն էին:

«Հայկական ո՞ր սերիալներ ենք դիտում» հարցման ներքո նշվել են մի շարք հեռուստաֆիլմերի անվանումներ, որոնց շարքում, նույնիսկ, այնպիսիները, որոնք այլեւս եթերում չեն, բայց տպավորել են մեր հետեւողներին:

Մենք, ըստ ձայների քանակի, առանձնացրել ենք լավագույն հնգյակում տեղ գտած սերիալների անունները:

Այսպիսով, 5-րդ հորիզոնականում «Արմենիա» հեռուստաընկերության նոր եթերաշրջանը համալրած «Սիրո հասակը» հումորային սերիալն է:

277689077_335138065262417_410573404080668333_n.jpg (58 KB)

276978108_512787286885434_8579997644507968236_n.jpg (75 KB)

4-րդ հորիզոնականում «Մեր թաղի տղերքը» սերիալն է, որը հեռարձակվում է ATV-ի եթերով:

277690928_364355732262613_7758967129435265838_n.jpg (128 KB)

277734079_679141016751787_4456806583862150410_n.jpg (85 KB)

3-րդ-ում, հավասար ձայներով պայմանավորված, երկու սերիալ է՝ «Շանթ» հեռուստաընկերության նոր՝ «Հատուկ դասարան»-ը, որը, դատելով արձագանքներց, արդեն հասցրել է սիրվել մի շարք հեռուսադիտողների կողմից, եւ «Լքված ամրոցի պահապանները»՝ ATV-ի եթերում:

277890625_342413431262712_2729046058486177976_n.jpg (126 KB)

277733240_758681221767792_2171787809613539767_n.jpg (90 KB)

«Նոր Հայաստան» հեռուստաալիքով հեռարձակվող «Բռնիր ձեռքս» սերիալը 2-րդ հորիզոնականում է:

277711588_679630093237998_9139429008168749019_n.jpg (95 KB)

277686312_1675017039517469_2043794424939846974_n.jpg (169 KB)

Իսկ հարցման առաջատարը «Արմենիա» հեռուատաընկերության՝ «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալն է:

277701240_496048015353863_3460161441560101816_n.jpg (81 KB)

277650155_1583392492043829_73548314285820742_n.jpg (70 KB)

277832746_651474015911814_1739120500007893412_n.jpg (51 KB)

Նշվել են նաեւ «Թղթե երազանք», «Երդում», «Քաոս», «Սրտին հակառակ», «Ախթամար», «Մահվան ջոկատ» եւ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալները:

Հավելենք, որ բոլոր հեռուստասերիալների անունները հարցման պատուհանում նշվել են հենց մեր հետեւողների կողմից: Շնորհակալ ենք բոլորիդ՝ ակտիվության համար: Նոր հարցումների եւ շոու-բիզբեսյան նորությունների մասնակիցը լինելու համար հետեւեք NEWS.am STYLEինստագրամյան էջին:



© NEWS.am STYLE