«Կաղամարի խաղի» հեղինակը հայտնել է սերիալի երկրորդ եթերաշրջանի թողարկման մոտավոր ժամկետը

13:12   5 ապրիլի, 2022

Netflix-ի «Կաղամարի խաղը» հիթի հեղինակ Հվան Դոն Հեքը հայտարարել է, որ շոուի նոր եթերաշրջանը կարող է ներկայացնել 2024թ․-ի վերջին, նրա խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սցենարիստի խոսքով՝ ինքն աշխատանքի է անցել եւ գրել է սցենարի առաջին երեք էջերը։ Եթե ամեն ինչ հաջող դասավորվի, նրա ծրագրի համաձայն՝ 2024թ․-ի ավարտին երկրպագուները կարող են տեսնել երկրորդ եթերաշրջանը։

Ավելի վաղ Netflix սթրիմինգային ծառայությունը հաստատել էր, որ «Կաղամարի խաղը» սերիալը երկրորդ եթերաշրջան կունենա։



© NEWS.am STYLE