Ջասթին Բիբերի հետ անկողին մտած աղջիկը նկարահանել է երգչին (վիդեո)

11:03   8 նոյեմբերի, 2013

Այս տեմպերով շարունակելու դեպքում 19-ամյա Ջասթին Բիբերը շուտով սկանդալների թվով առաջ կանցնի Լեդի Գագայից: Ամեն օր նա տարբեր պատմությունների մեջ է հայտնվում: Ներկայում կանադացի երգիչն իր Believe world tour համերգային շրջագայությամբ Բրազիլիայում է, եւ սկանդալներն անպակաս են: Բիբերը միշտ ուշադրության կենտրոնում է. մեկ երկրպագուներն են ներխուժում նրա իջեւանած հյուրանոց, հետո կիսամերկ երկրպագու է բեմ բարձրանում եւ հարձակվում աստղի վրա, հետո էլ Բիբերին բռնացնում են մարմնավաճառների հետ:


Հիմա էլ Բիբերին նկարահանել է նրա հետ գիշեր անցկացրած մի աղջիկ: Հայտնի է, որ նրա անունը Տատի Նեւես է:

 

Ըստ Daily Mail-ի, երգչի ներկայացուցիչները դեռեւս որեւէ մեկնաբանություն չեն արել: Իսկ Տատին շատ հանգիստ տեսանյութը տեղադրել է համացանցում:



© NEWS.am STYLE