«Իմ մասին ամեն ինչ գիտի, երազանքներիս մասին էլ... չնայած դրանց մասին ես գրեթե միշտ լռում եմ»․ Հրաչուհի Ութմազյան

16:39   5 ապրիլի, 2022

Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Հրաչուհի Ութմազյանը՝ Երեւանում

Մեկնաբանություններում Հրաչուհին կիսվել է քաղաքի մասին իր մտքերով։ «Ես քաղաքիս հետ միշտ մտքումս խոսում եմ...ինքն էլ համբերատար ինձ լսում ու երբեմն էլ պատասխան ուղարկում մարդկանց, հանդիպումների ու նշանների տեսքով... Իմ մասին ամեն ինչ գիտի... երազանքներիս մասին էլ... չնայած դրանց մասին ես գրեթե միշտ լռում եմ»,- գրել է հաղորդավարուհին։

Հրաչուհի-Ութմազյան-2.jpg (205 KB)

Ավելի վաղ տեղադրված կադրերում Հրաչուհին բաց գույնի տաբատ էր կրում եւ կանաչ հուդի։ Հաղորդավարուհին արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։

 



© NEWS.am STYLE