«Կրակ»․ Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

18:43   5 ապրիլի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Սոնա Մաթեւոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին ջինսե տաբատ է կրում, որը համադրել է տոպի եւ վերարկուի հետ։ Սոնան արձակել է մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով սեւ գոտով։ «Ալադինն էլ սիմպո, դե արի ու դիմացի... Կապ չունի նկարների հետ, ուղղակի քանի օր է՝ էս երգն եմ լսում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու շտապել դերասանուհուն հաճոյախոսություններ գրել․ «Կրակ»։

Սոնա-Մաթեւոսյան-1.jpg (223 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին կապույտ զգեստ էր կրում։ Սոնան արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ «Մի կոշիկը կարող է փոխել քո կյանքը։ Բարի գիշեր»,- մեկնաբանություններում գրել էր Սոնան։



© NEWS.am STYLE