Մադոննան մորը նվիրված դաջվածք է արել․ երգչուհին նրան կորցրել է 5 տարեկանում

16:12   5 ապրիլի, 2022

Երգչուհի Մադոննան նոր դաջվածք է արել, որը նվիրված է նրա մորը։ Երգչուհու աջ ձեռքին հայտնվել է «maman» գրությունը։ Մադոննան եւ նրա որդեգիր որդին՝ Դեւիդը, նաեւ կաբալայի խորհրդանիշներից մեկն են դաջել՝ կենաց ծառը։

View this post on Instagram

A post shared by Madonna (@madonna)

«Իմ հերթն է արնաքամ լինելու հանուն մայրիկի»,- նշել է երգչուհին։

Մադոննա Լուիզա Չիկոնեն կյանքից հեռացել 30 տարեկանում։ Նա մահացել է օնկոլոգիական հիվանդության պատճառով, երբ երգչուհին ընդամենը 5 տարեկան է եղել։ Արտիստը խոստովանել է, որ այդ ժամանակ իր մոտ խուճապային գրոհներ են սկսվել։ Նա վախեցել է նույնիսկ դուրս գալ տնից։ Ժամանակի ընթացքում տագնապայնության մակարդակը նվազել է։

 



© NEWS.am STYLE