Թայրա Բենքսը, Հայդի Քլումը, Ալեսանդրա Ամբրոսիոն նկարահանվել են Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում

17:37   5 ապրիլի, 2022

Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը ներկայացրել է գովազդային նոր արշավը, որի գլխավոր հերոսներ են դարձել Victoria’s Secret-ի նախկին մոդելները՝ Թայրա Բենքսը, Հայդի Քլումը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդի Սվեյնփոլը։

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)

«Երկար տարիներ շարունակ ես ականատես եմ եղել, թե ինչպես են Թայրան, Հայդին, Ալեսանդրան եւ Քենդիսը դրել ոլորտի հիմքերը՝ լինելով նորաձեւության կուռքեր եւ ձեռնարկատերեր։ Եվ երազանք էր այդ գովազդային արշավի համար նրանց միավորելը։ Այս բոլոր կանայք հիասքանչ են, եւ ես շատ ուրախ եմ, որ կարող եմ նրանց ներդրումն այս կերպ նշանավորել»,- WWD-ին պատմել է Քիմը։

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)

Ինստագրամում Skims-ի պաշտոնական էջը նաեւ տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով նկարահանումների ետնաբեմը։



© NEWS.am STYLE