Երգիչ The Weeknd-ը պատրաստվում է փոխել անունը

10:12   6 ապրիլի, 2022

Երգիչ The Weeknd (Էյբել Տեսֆայե) ցանկանում է հրաժարվել իր ազգանունից, ինչը ժամանակին արել են Մադոննան, Շերը եւ Փրինսը: Երաժիշտը նշել է, որ իր ներկայիս կեղծանունը նույնպես կարող է նման փոփոխության ենթարկվել։

Արտիստի գործընկերներն արդեն արձագանքել են նրա մտահղացմանը։ Երգիչ Ջոն Լեջենդն անվանափոխության գաղափարը «զիլ» է անվանել, հայտնում է Daily Mail-ը։

Ի դեպ, ամենահավատարիմ երկրպագուները երգչին դիմում են ոչ թե բեմական կեղծանվամբ՝ The Weeknd, այլ հենց նրա անունով։

Աղբյուրը՝ Radiokp.ru



© NEWS.am STYLE