«Գրեմմիի» եռակի դափնեկիրը կոտրել է իր արձանիկներից մեկը (ֆոտո)

13:12   6 ապրիլի, 2022

«Գրեմմիի» եռակի դափնեկիր Օլիվիա Ռոդրիգոն կոտրել է իր մրցանակներից մեկը, հայտնում է «People» ամսագիրը։

19-ամյա երգչուհին հաղթել է «Լավագույն նոր արտիստ», «Լավագույն սոլո փոփ կատարում», ինչպես նաեւ «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգերում։ Մրցանակաբաշխության արարողությունից հետո, գալով ֆոտոնկարահանման, Օլիվիան հուզմունքի պատճառով գցել է գրամոֆոններից մեկը։ Շատերի համար ցանկալի արձանիկը երկու մասի է կիսվել։

Olivia Rodrigo drops and breaks one of her Grammy awards

People-ն ուշադրություն է հրավիրել նաեւ հանգամանքին, որ նմանատիպ իրավիճակում հայտնվել է նաեւ արտիստի կուռքը՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Նա 2010թ․-ին չէր կարողացել ձեռքում պահել «Գրեմմիի» չորս արձանիկները։



© NEWS.am STYLE