Վիկտորյա Բոնյան ցուցադրաբար կտրատել է Chanel-ի պայուսակը, Սիմոնյանը՝ նվիրել Դոնբասից փախստականներին

12:12   6 ապրիլի, 2022

Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան Մոնակոյում ցուցադրաբար կտրատել է Chanel-ի պայուսակը։ Ավելի վաղ ընկերությունն արգելել էր իր արտադրանքը վաճառել ռուսներին։

View this post on Instagram

A post shared by VICTORIA BONYA (@victoriabonya)

«Եթե Chanel նորաձեւության տունը չի հարգում իր հաճախորդներին, ինչո՞ւ մենք պետք է հարգենք Chanel նորաձեւության տանը»,- իր միկրոբլոգում հայտարարել է Վիկտորյան։  

RT-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը եւս արձագանքել է արտասահմանում ռուս գնորդների հնարավորությունները սահմանափակելուն։ Նա որոշել է Chanel ապրանքանիշի իր իրերը նվիրել Դոնբասից փախստականներին։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Ես Chanel-ից մի քանի իր ունեմ։ Կտամ իմ հետեւորդներին՝ Դոնբասից փախստականներին։ Կարող եք կրել, կարող եք այրել։ Գրեք մեկնաբանություններում»,- գրել է լրագրողը։



© NEWS.am STYLE