Շքեղ․ ինչ զգեստ է ընտրում Սոնա Մաթեւոսյանը երեկոյան կերպարի համար

23:44   6 ապրիլի, 2022

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Սոնա Մաթեւոսյան

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Սոնան հավաքել է մազերն ու վառ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Եվ «Օսկարը» բաժին է հասնում․․․»,- հրապարակումը մակագրել է Սոնան։

Սոնա Մաթեւոսյան

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր տոպի եւ վերարկուի հետ։ Սոնան արձակել էր մազերն ու սպորտային կոշիկ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով սեւ գոտով։ «Ալադինն էլ սիմպո, դե արի ու դիմացի... Կապ չունի նկարների հետ, ուղղակի քանի օր է՝ էս երգն եմ լսում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու շտապել դերասանուհուն հաճոյախոսություններ գրել․ «Կրակ»։



© NEWS.am STYLE