«Տիկնիկ»․ VARDA-ի դասական լուքը

18:45   6 ապրիլի, 2022

Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

VARDA

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում VARDA-ն սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Պարուհին հավաքել է մազերը, իսկ բնական շպարն ընդգծել է նրա գեղեցկությունը։ VARDA-ն լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները  նրան դրական խոսքեր են գրել․ «Տիկնիկ», «սիրուն աղջիկ»։

VARDA-3.jpg (55 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրերում պարուհին սեւ հագուստ էր կրում։ VARDA-ն հավաքել էր մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով վառ շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էւն նուրբ ականջօղերը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր ուղղել պարուհուն․ «Ամեն անգամ զարմացնում եք ձեր սքանչելի գեղեցկությամբ»



© NEWS.am STYLE