«Մարդու ներսում էնքան տարածություն կա... մնում է սիրով լցնենք»․ Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Սեւանից

11:29   6 ապրիլի, 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։

Նազենի Հովհաննիսյան

Արխիվային լուսանկարն արվել է Սեւանում։ «Մարդու ներսում էնքան տարածություն կա... մնում է սիրով լցնենք... Սրտանց ու սիրով Բարի լույս եմ մաղթում, օրը թող բարիք բերի։ Հ.Գ. Որոշենք, որ մի կիսատ գործ էլ էսօր ավարտենք՝ արդեն լավ է»,- գրել է դերասանուհին։

Նազենի-Հովհաննիսյան.jpg (151 KB)

Ավելի վաղ Նազենին արխիվային լուսանկար էր տեղադրել, որն արվել էր լողափին։ Նազենին բիկինի էր կրում, լայնեզր գլխարկ։ «Ուֆֆֆ էս ինչ լավ ՏԱՔ գարուն է անում, շոգից մեռանք»,- հրապարակումը կարճ մակագրել էր դերասանուհին։

 

 



© NEWS.am STYLE