Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնն առաջին անգամ որպես զույգ կներկայանան Met Gala-ի ընթացքում

15:39   6 ապրիլի, 2022

Ամերիկացի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա նոր ընկերը՝ կատակերգու Փիթ Դեւիդսոնը, ծրագրում են առաջին անգամ պաշտոնապես ներկայանալ հանրությանը՝ որպես զույգ, հայտնում է HollywoodLife-ը։

Քիմն ու Փիթը կարծում են, որ Met Gala-ն իդեալական վայր է դրա համար, նշել է պարբերականի աղբյուրը։

Met Gala-ն Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան կվերադառնա մայիսի առաջին երկուշաբթի օրը։ Ամենամյա միջոցառումը նվիրված կլինի կոստյումի ինստիտուտի՝ «Ամերիկայում․ նորաձեւության անթոլոգիա» ցուցադրությանը։ Այս տարի հաղորդավարները կլինեն Բլեյք Լայվլին եւ Ռայան Ռեյնոլդսը, Ռեջինա Քինգն ու Լին-Մանուել Միրանդան։



© NEWS.am STYLE