Ռիհաննան ներառվել է աշխարհի ամենահարուստ կանանց ցանկում

16:12   6 ապրիլի, 2022

Հայտնի երգչուհի Ռիհաննան հայտնվել է ամենահարուստ կանանց ամենամյա ցանկում, որը կազմում է «Forbes» ամսագիրը։ Երգչուհին պարբերականի կողմից դոլարային միլիարդատեր է ճանարվել 2021թ․-ի օգոստոսին, այդ պահին նրա ունեցվածքը կազմում էր 1,7 միլիարդ դոլար։ Դրանից 1,4 միլիարդը երգչուհին ստացել է Fenty Beauty կոսմետիկայի ապրանքանիշից, որում նրա մասնաբաժինը կազմում է 50 տոկոս։ Երգչուհին մասնաբաժին ունի նաեւ Savage X Fenty ներքնազգեստի ապրանքանիշում։

Այս տարի ցանկում 2668 մարդ է ներառված, որոնցից 327-ը կանայք են (մեկով պակաս նախորդ տարվանից)։ «Այդ կանանց ընդհանուր ունեցվածքը (ներառյալ նրանց, ովքեր կապիտալը կիսում են ամուսինների, երեխաների, եղբոր կամ քրոջ հետ) գնահատվում է 1,56 տրիլիոն դոլար նախորդ տարվա 1,53 տրիլիոնի դիմաց»,- հայտնում է Forbes-ը։

 



© NEWS.am STYLE