«Օսկարի» հաղորդավարուհին պատմել է, թե իրեն ինչ կատակ թույլ չեն տվել անել բեմից

19:12   6 ապրիլի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Էմի Շումերը, որն այս տարի վարում էր ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, պատմել է կատակների մասին, որոնք իրեն թույլ չեն տվել բարձրաձայնել արարողության ընթացքում, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Հաղորդավարուհին պատրաստվում էր անդրադառնալ օպերատոր Հալինա Հատչինսի մահվանը «Ժանգը» վեսթերնի նկարահանման հրապարակում։ ««Մի նայեք վերեւ»․ սա ֆիլմի վերնագի՞ր է։ Ողջ մնալու համար ավելի շատ հարկավոր է չնայել Ալեք Բոլդուինի ատրճանակի ձգանին»,- պատմել է Էմին։

Բոլդուինի մասնակցությամբ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Ոստիկանները ենթադրում են, որ Բոլդուինը կրակոց է արձակել նկարահանման հրապարակում, սակայն ոչ մարտական փամփուշտը սխալ է աշխատել, եւ բեկորները հարվածել են նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հատչինսին եւ ժապավենի 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։



© NEWS.am STYLE