«Ֆանտաստիկ գեղեցկություն, արտասովոր միտք ունեցող մարդ»․ Տիգրան Քեոսայանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Մարգարիտա Սիմոնյանին

17:38   6 ապրիլի, 2022

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշում է ծննդյան օրը։ Լրագրողին շնորհավորել է նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։

«Ծննդյան օրվա առիթով շնորհավորում եմ կնոջս ու իմ երեխաների մորը՝ Մարգարիտա Սիմոնյանին։ Ֆանտաստիկ գեղեկություն, յուրօրինակ միտք եւ ամենակարեւորը՝ աներեր հավատ ունեցող մարդ, որ մենք, պարտադիր, կհաղթենք։ Հպարտանում եմ քեզանով, սիրելիս»,- Տելեգրամում գրել է Քեոսայանը։

Լրագրողն ու ռեժիսորն ամուսնացած են 2013թ․-ից։ Հանուն սիրելիի ռեժիսորը թողել է իր առաջին կնոջը՝ Ալյոնա Խմելնիցկայային, որի հետ ամուսնացած էր 21 տարի։ Համատեղ կյանքի ընթացքում Քեոսայանն ու Սիմոնյանը երեք երեխա են ունեցել։ 2013թ․-ին լույս աշխարհ է եկել Մարյանան, 2014թ․-ին սեպտեմբերին՝ որդին՝ Բագրատը, 2019թ․-ի հոտկեմբերին՝ կրտսեր դուստրը՝ Մարոն։ Մեկ ամիս առաջ զույգը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը։ 



© NEWS.am STYLE