«Բրիջերթոնների» նոր եթերաշրջանը Netflix-ի ռեկորդ է սահմանել

12:11   7 ապրիլի, 2022

«Բրիջերթոնների» երկրորդ եթերաշրջանը Netflix-ի ամենադիտված անգլալեզու սերիալների ցանկում առաջին տեղն է զբաղեցրել։

Վերջին շաբաթվա ընթացքում նոր եթերաշրջանը դիտվել է 251,7 միլիոն ժամ։ Ընդ որում, «Բրիջերթոններն» առաջ չի անցել հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալից, որը սեպտեմբերի 27-ից մեկ շաբաթվա ընթացքում 571,8 միլիոն դիտում է ստացել։

«Բրիջերթոնների» շարունակությունը պատմում է Էնթոնի Բրիջերթոնի եւ նրա սիրո որոնումների մասին։ Սերիալի գործողությունները կատարվում են XIX դարի Անգլիայում։ Շոուի հիմքում գրող Ջուլիա Քուինի գրքերն են։



© NEWS.am STYLE