ԱՊՐԻԼԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 ապրիլի, 2022

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտությամբ կհաջողվի ձեզ համոզել, որ պատրաստվեք եւ միասին որեւիցե տեղ գնաք երեկոյան: Աշխատեք արագ կողմնորոշվել տեղի հարցում, որ անիմաստ չվատնեք ձեր թանկագին ժամանակը:

ՑԼԵՐ

Այսօր, պարզապես, կհիացնեք ձեր սիրելիին ձեր մտքի թռիչքով եւ նվերներով, եթե հարկ համարեք նրան որեւէ բան նվիրել: Նա կգնահատի ձեր ցանկացած ջերմ եւ բարի քայլը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր բջջային հեռախոսը ձեզ հաճելի պահեր կպարգեւի: Դուք կստանաք որեւէ ռոմանտիկ հաղորդագրություն կամ էլ հեռախոսազանգ: Կարեւորը` բաց չթողնեք ձեզ ընձեռված հնարավորությունը;

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Չնայած արդեն գտել եք ձեր երկրորդ կեսին` հնարավոր է` այսօր եւս մեկով հրապուրվեք եւ մտածեք, թե նոր սեր եք գտել: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս նրան հանել մտքից, քանի որ ձեր ներկայիս կողակիցը ձեզ շատ է սազում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հոգեբանական ճնշում կգործադրի ձեզ վրա` փորձելով համոզել նրանում, ինչն ինքն է ճիշտ համարում: Փորձեք հակադրվել նրան կամ էլ պատրաստ եղեք, որ, միգուցե, կհամոզվեք եւ կփոխեք ձեր սկզբնական կարծիքը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ուշադիր եղեք այն անձնավորության նկատմամբ, որի անունը ձեզ շատ է դուր գալիս: Ձեզ հաստատ վատ մարդու անուն դուր չի գալիս: Փորձեք ինքներդ էլ որեւիցե քայլ անել դեպի նա եւ, միգուցե, անձնական կյանքում գրանցեք որոշակի հաջողություններ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Տնային գործերում հույսը մի դրեք երեխաների կամ ամուսնու/կնոջ վրա: Նրանք տանը չեն լինի եւ չեն կարողանա ձեզ օգնել: Եթե ձեզ այդքան անհրաժեշտ է որեւիցե մեկի օգնությունը, ապա լավ կանեք դիմեք հարեւանին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հանուն ձեզ պատրաստ կլինի սխրանքների: Նա կանի մի բան, ինչը նախկինում երբեք չէր արել, քանի որ դա նրան դուր չէր գալիս: Սակայն այսօր նա աչք կփակի իր բոլոր սկզբունքների վրա, որպեսզի ձեզ երջանկացնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կփորձի ձեզ մի բան բացատրել, ինչը նրան դժվարությամբ կտրվի: Դրանից նա կսկսի բարկանալ: Ուշադրություն մի դարձրեք նրա պոռթկումներին, պարզապես, փորձեք հասկանալ նրա ասածի իմաստը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր շատ դժվար կլինի ձեզ տանից դուրս հանելը: Եթե անգամ դա ինչ-որ մեկին հաջողվի, նա կզղջա դրա համար: Այդ պատճառով էլ ավելի բարենպաստ է սիրելիին ձեր տուն հրավիրելը: Ի՞նչ տարբերություն սուրճը սրճարանում կխմեք, թե՞ տանը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այս օրը բարեհաջող կլինի, հատկապես, չամուսնացած Ջրհոսների համար: Հրաշալի օր է նոր ռոմանտիկ հարաբերություններ ստեղծելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս պահել բարձր տրամադրություն եւ վայելել այս օրը:

ՁԿՆԵՐ

Այսօր կհականաք, որ չեք կարող սիրելիի հետ երկար ժամանակ անցկացնել առանց վեճերի: Դուք կփորձեք որեւէ վեճի առիթ գտնեք նրա հետ: Միգուցե, ձեզ համար այդպես ավելի հետաքրքիր է:



© NEWS.am STYLE