Բալետի պարուհիների դիետան

20:04   16 ապրիլի, 2022

Այս սննդակարգը որոշակի սննդամթերք չի ենթադրում, ձեզ ընդամենը առաջարկվում են կանոններ, որոնց համապատասխան անհրաժեշտ է սնվել: Այդ կանոնները չեն հակասում առողջ սննդի սկզբունքներին եւ դիետոլոգների մեծամասնության խորհուրդներին: Մի մոռացեք ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին, որը բալետի պարուհիների մոտ, ինչպես հայտնի է, մեծ է: Եվ այսպես, նիհարելու համար. 

• Սննդի այն քանակությունը, որը նախկինում միանգամից էիք ուտում, այժմ երկու մասի բաժանեք: 

• Ապուրները ոչ մի դեպքում մի համատեղեք այլ սննդի հետ:

• Միաժամանակ ձուկ եւ միս մի կերեք, որովհետեւ դրանց սպիտակուցները տարասեռ են: 

 • Միայն յուղազրկված կաթնամթերք օգտագործեք, ավելի լավ է նորմալիզացված կաթ ընտրել եւ այն սառույցով բացել: 

• Խանութից գնված մայոնեզի մասին մոռացեք: Եթե շատ եք ուզում, ինքներդ պատրաստեք, առանց դեղնուցի, աղի՝  1/3 չափով յուղազրկված յոգուրտ ավելացնելով:

• Աղի քանակությունը նվազագույնի հասցրեք: Այն փոխարինեք սոյայի սոուսով (անմիջապես ափսեին ավելացնելով) կամ այլ համեմունքներով:

• Օրական 1,5-2 լ չգազավորված ջուր խմեք:

• Սնունդ ընդունելուց կես ժամ առաջ եւ 1 ժամ հետո ջուր մի խմեք:

 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE