The Weeknd-ը Ռուսաստանում գտնվող օգտատերերին արգելել է դիտել իր նոր տեսահոլովակը (վիդեո)

14:14   7 ապրիլի, 2022

The Weeknd-ը «Out of Time» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է նկարահանել։ Դրանում նկարահանվել է «Կաղամարի խաղը» սերիալի դերասանուհի Չոն Հո Ենը։ Սակայն տեսահոլովակը չեն կարողանա դիտել Ռուսաստանում․ երգն արգելափակված է ռուսների համար։ Այդ փաստին ուշադրություն է դարձրել Kanobu-ն։

Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ Ջիմ Քերին, որը մասնակցել է «Dawn FM» սկավառակի ձայնագրմանը։

Չորրորդ ստուդիական սկավառակը՝ «Dawn FM»-ը, թողարկվել է հունվարի 7-ին։ Առաջին իսկ շաբաթվա ընթացքում այն Apple Music-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել Ռուսաստանում, ինչպես նաեւ առաջինն է եղել ԱՄՆ-ում եւ եւս 125 երկրում։



© NEWS.am STYLE