Chanel-ը հերքել է լուրերը, թե ռուսներին վաճառքի սահմանափակումներ կան

16:12   7 ապրիլի, 2022

Փարիզյան Chanel բուտիկը հայտարարել է, որ ռուսները կարող են ազատորեն ձեռք բերել նորաձեւության տան պայուսակները, եթե բանկային քարտով վճարման հետ կապված խնդիր չկա։ Լուրերն այն մասին, որ ապրանքանիշի խանութներում մերժում են ապրանք վաճառել Ռուսաստանից գնորդներին, կեղծ են անվանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դուք՝ որպես ռուս, կարող եք առանց որեւէ խնդրի պայուսակ ձեռք բերել։ Մենք լսել ենք բլոգերների հայտարարություններն այն մասին, որ Chanel-ը հրաժարվում է պայուսակներ վաճառել ռուսներին, սակայն այդպես չէ։ Դա կեղծ է։ Պարզապես արգելափակված են եղել նրանց հաշիվները։ Սահմանափակումներ չկան, միայն թե քարտն աշխատի»,- ասել է խանութի մենեջերը։

Մենեջերի խոսքով՝ խանութի քաղաքականությունը չի ենթադրում վաճառքից հրաժարում ազգային պատկանելության հիմքով։



© NEWS.am STYLE